▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը

 

Արպրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որում ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Orer.eu-ն:  

Բանաձևում գրված է գրված է. «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու և քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում և վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»։

Ըստ էության, առաջին անգամ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հաստատել են ցեղասպանություն բառը։ Այս բանաձևը ներկայացվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Չեխ-հայկական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից։ Ինչպես հայտնում են ՕՐԵՐ-ի  խորհրդարանի  աղբյուրները, թիվ 413 բանաձևի համար քվեարկել են 104 կողմ և ոչ մի դեմ։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել էր Չեխիայի պատգամավորների պալատի արատաքին հարաբերությունների կոմիտեն՝ 2015 թվականի ապրիլի 14-ին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее