Երկու տարի առաջ Երևանի կենտրոնում՝ Արամի փողոց 42/1 հասցեում, իր նավարկությունը սկսեց «Նավարարը»: Այն այս կարճ ժամանակահատվածում դարձավ ձկնեղենի սիրահարների, հաճելի ու հանգիստ միջավայրը նախընտրողների սիրելի վայրը: Ինքնատիպ ձևավորված «Նավավարում» բացի ձկնեղենի համեղ կերակուրներ, մատուցվում են համապատասխան խմիչքներ, որոնք ընգծում են ուտեստների նուրբ համը:
Եվ ահա լրանում է երևանցիների սիրելի «Նավավարի» 2 ամյակը: Այդ առթիվ կազմակերպվելու է ուրախ երեկոն կզարդարեն AvetBend-ի ջազային հնչյունները և դիջեյ Նարեկի մատուցված երաժշտությունը: Հյուրասիրությունն ու ուրախ տրամադրությունը երաշխավորվում է:
Վիվառոն ևս անմասն չի մնացել այս միջոցառումից: Իր գործընկերոջ ծննդյան կապակցությամբ պատրաստել է անակնկալ: Այդ օրը խաղարկվելու է մարզաշապիկ աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Հոլանդիայի հավաքականի կենդանի լեգենդ Ռուդ Գուլիտի ստորագրությամբ: Ավագ սերնդի ներկայացուցիչները լավ են հիշում նրա խաղը, նվաճումները և, իհարկե, հայտնի սանրվածքը: Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մրցանակակիր (1988, 1992), Ոսկե գնդակի դափնեկիր (1988), տարվա լավագույն ֆուտբոլիստ World Soccer-ի վարկածով (1987, 1989)՝ սրանք ճանաչված ֆուտբոլիստի այն քիչ նվաճումներն են, որոնք կարելի է հիշատակել:
Լեգենդար հոլանդացին հատուկ Վիվառոյի համար ինքնագիր է թողել իր մարզաշապիկի վրա, որն էլ հենց կխաղարկվի «Նավավարում»: Խաղարկությանը կարող են մասնակցել այդ օրը խաղադրույք կատարած բոլոր մասնակիցները, որոնց խաղադրույքի գումարը կգերազանցի 1000 դրամը:
Վիվառոն միանում է իր գործընկերոջ գործունեության 2 ամյակի շնորհավորանքներին և մաղթում հաղթանակներ ու նվաճումներ իր երկարատեև նավարկությունում:


