
Aysor.am-ը գրում է. Ծագումով հայ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։ Արգենտինական առաջատար պարբերականները հեղեղված են ֆուտբոլային աշխարհում հայտնի դերակատարի ձերբակալության մասին լուրով։
Արգենտինյան «Telefe» հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր Նակիսի ձերբակալությունից։ Ըստ աղբյուրի, ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ դատարանի որոշմամբ։
Բուենոս-Այրեսում կայքի աղբյուրները փոխանցում են, որ Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է հայերին հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։ Մեր աղբյուրները նշում են նաև, որ նոյեմբերի 30-ին հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաև Նակիսը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


