▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում»․ Սրբուհի Գալյանը ճեպազրույցը կիսատ թողեց

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Իշխանություն-եկեղեցի լարված իրավիճակում հոգևորականները շեշտում են, որ Արդարադատության նախարարությունը ևս անելիք ունի՝ զսպելու պետական պաշտոնյաներին սահմանադրական կարգը չտապալելու և եկեղեցու ներքին կյանքին չխառնվելու հարցում։ Այս դիտարկմանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը․ «Փոքրիկ դասախոսություն պետք է անցկացնեմ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված։ Այո՛, մեդիադաշտում շրջանառվում է, որ սահմանադրական կարգ է տապալվում։ Սահմանադրական կարգի տապալումը քրեորեն հետապնդելի արարք է, դա նշանակում է, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողություն։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետևյալին․ խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական երկիր է, որ մարդը բարձրագույն արժեք է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, մի խոսքով՝ 1-7 հոդվածների մասին։ Եվ այդ նորմերի գործողության փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում»,- ասաց Գալյանը՝ հորդորելով չկիրառել տերմիններ, որոնք հիմք չունեն։
Հարցին՝ այս դասախոսությունները ՔՊ-ում կարդո՞ւմ եք, Գալյանը պատասխանեց․ «Ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, քանի որ ստիպված եմ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ և անհարգալից պահվածքին»։
Երբ լրագրողները փորձեցին միջամտել, նա ճեպազրույցը կիսատ թողեց և հեռացավ, իսկ երբ սկսեց նկատողություն անել լրագրողներին, վերջիններս կոչ արեցին նախարարին՝ իրենց գլխին դասախոսություններ չկարդալ։

***

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդարադատության նախարարը շատ մեծ հուզական դաշտ ունի ու դա իրեն շատ է խանգարում։ Էմոցիոնալ լինելով հանդերձ՝ նախարարը չի՛ կարողանում, հուզական ֆոնի վրա դրսևորել մասնագիտական որակներ։ Չգիտես ինչու՝ իրեն թվում է, թե բոլորն իր դեմ են։ Իրականում շատերն են դեմ, բայց՝ որպես լրագրող, ակնկալում են անաչառ պատասխաններ, այլ ոչ թե ցրողական ու քպ-ական։ Այս ֆոնի վրա՝ երկրի թիվ մեկ արդարադատը դառնում է՝ իր իսկ խոսքերով՝ մեջբերում եմ. «մեմերի առարկա», որոնցից մեկը այսօր էր «10 անգամ ասելով՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ»։ Տիկին նախարար՝ արդարադատ եղեք, և էդ անտեր մեմերը ձեզնից հեռու կլինեն հազարավոր կմ-եր»:

***

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Տո դու ո՞վ ես, քեզանից ի՞նչ ես ներկայացնում, հլը լրագրողներին էլ էթիկայի դասեր ա տալիս, բա շեֆիդ էթիկա ու կուլտուրա սովորեցնող ենք ման գալիս՝ չենք գտնում։ Սրանց վիճակը, իրանք, գործընկերներ ջան, մոլոդեց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее