▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ուզածն իշխանությունն ու պաշտոնն է. իմքայլականն՝ ընդդիմադիր պատգամավորներին

 

«Մեր խոսակցությունն այս ամբիոնից ՀՀ քաղաքացիների հետ է: Բոլոր նրանք, ովքեր կասկածում են ՀՀ քաղաքացիների լայնախոհության վրա, նրանք մոլորյալներ են»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց իշխանական թևի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ԱԺ-ում այսօր ընդդիմադիրների արած հայտարարությունները «անուղղակիորեն բախումների կոչեր են»:

«ՀՀ-ում բախումներ չեն լինելու, իշխանությունն ունի այնքան կամք, որպեսզի սադրանքներին չտրվի»,- հայտարարեց նա: Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ Հակոբյանն ասաց. «Այն ինչ դուք ուզում եք, ուղղակի իշխանությունն է և պաշտոնը: Եվ եթե խոսենք վայելքների և կոստյումների մասին, ես կարծում եմ՝ գոնե դուք դրա մասին չպետք է խոսեք: Ոչ մեկ չի խուսափելու պատասխանատվությունից, և ոչ մեկ չի տրվելու սադրանքների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее