▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր «Իրական Հայաստանի» համար 2 բառ կա, որ սպառնալիք են` հայկականը և հաղթանակը...Ռուստամյան

Իմ պապը զոհվել է Հայրենականին, ի դեպ` էսօրվա Ուկրաինայի տարածքում, և ես ուզում եմ հիշատակեմ նրա կատարածը. Արմեն Ռուստամյանը տարակուսում է` ինչու ենք ուզում մեզ անընդհատ հաղթանակներից հեռացնել

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին Հաղթանակի 80–ամյակի մասին «Պատիվ ունեմ»–ի բերած հայտարարության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորը ընդգծեց` Բրավո նրանց, ովքեր պայքարել են հիտլերյան չարիքը վերացնելու համար։ 

«Ձեր «Իրական Հայաստանի» համար 2 բառ կա, որ սպառնալիք են` հայկականը և հաղթանակը։ Դուք բոլոր հաղթանակները ստորադասելու տրամաբանության մեջ եք աշխատում, որտեղ խոսվում է հայ ժողովրդի հաղթանակի մասին, դուք սկսում եք փորփրել` իսկապե՞ս հաղթանակ է եղել, ով է ասել, որ հայ ժողովրդի հաղթանակն է, դա ինչ–որ մեկին ծառայություն մատուցելու համար ենք արել։ Դուք պարտություններով եք կերտում իրական Հայաստանը, ասում ենք` մենք երբեք չենք ունեցել այսպիսի ինքնիշխան պետություն, ու էդ «ինքնիշխան» պետության անվտանգությունը հանձնել ենք դարերով եկած մեր թշնամուն` Թուրքիային և Ադրբեջանին»։

Նշենք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց «Պատիվ ունեմ»–ի բերած հայտարարությունը` Հաղթանակի 80–ամյակի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее