▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր գրպանները թափ տվեք՝ Սաշիկի, Քոչարյանի հետ մի քիչ զենք առեք». ակցիա

Ա1+-ը գրում է.«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներից Նորիկ Ղահրամանյանն իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու նոր ձեւ է գտել՝ շվվացնում է պաշտոնյաների հետեւից. «Վերջերս, որ Սերժ Սարգսյանը եկել էր, նրա հետեւից շվացրել եմ, եւ անվանել եմ բայաջի: Էդ բառը հնդկական Չաքուրի կինոյի միջից է՝ ինչ տեսնում ենք, ինչ լսում ենք, այն էլ ասում ենք»: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բազմաթիվ խմբերի մեջ նաիրիտցիներն ամենաբազմամարդն են: Թեեւ «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթաց է սկսվել, սակայն նախկին աշխատակիցները հույսը չեն կորցնում, որ քիմիական երբեմնի հսկան կվերագործարկվի: «Մենք, միեւնույնն է, մեր ուժերի վրա վստահ ենք, եւ մենք անելու ենք ամեն ինչ»,-վստահեցնում է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее