Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԻՄ ԱՆԿԻՒՆՍ - 1 ՅՈՒՆԻՍ 2018
-----------------------------------------------
Կան մարդիկ, որ կը կարծեն ամէն ինչ ընդունիլ ճամբաները գոցելով-պաստառներ գրելով և մի քանի ջղագար անձերու բարձրախօս յանձնելով -տուն - տեղ-գործ մէկդի նետած կարգախօսներ գոռալով և փորձել յաջողութեան հասնիլ Նիկոլի նման; Կը մոռնան որ Պ, Փաշինեանը փողոց չէր իջած անկարգ թաղապետ մը կամ իր թաղի քանդուած ճամբաներուն նորոգութիւնը պահանջելու, այլ մեր ՛՛քանդուած ՛՛ հայրենիքը փրկելու վերջնական կործանումէն - և այդ էր պատճառը իր յաջողութեան;

Ով որ համամիտ է այս գաղափարին թող հետեւի իր Շարժումին, որ ընթացքի մէջ է և մէկդի դնէ ոչ կարեւոր անհատական հաշիւները որ միայն կրնան արգելք հանդիսանալ վերջնական յաղթանակին;
Չէք՞ նկատեր, թէ ինչպէս ՀՀԿ-ականները տագնապած ժողով-ժողովի վրայ կը գումարեն վերջին բան մը փրցնելու կամ ցարդ գողօնները կարենալ պահելու-25 տարի իշխեցին-երկրի պաշտօններն ու հարստութիւնները ՛՛օրէնքով՛՛ կողոպտեցին յանուն ՆԺԴԵՀԻՆ այն ազգային մեծագոյն հերոսներէն մէկուն, որ կեանք մը զոհեց նման աւազակներու դէմ կռուելու համար և ՅԱՋՈՂԵՑԱՒ ՆԻԿՈԼԸ ՎԿԱՅ իր համակիրներով;

Լաւատես ըլլանք ՆԺԴԵՀԻ հարազատ զաւակները ժողովուրդի մէջ են և բազմութիւն են:


