▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեք կարողանում մարսել, որ ընդդիմությունը վռնդեց ձեզ հայրաքաղաքից»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նրանք, ովքեր Գյումրիում այսօր կատարվողը ներկայացնում են որպես «կոռուպցիայի դեմ պայքար», պարզապես ծիծաղելի են և կեղծավոր։ Պարզապես չեք կարողանում մարսել, որ միասնական ընդդիմությունը վռնդեց ձեզ հայրաքաղաքից:
Դուք իրավունք չունեք խոսելու արդարադատությունից։ Ինչպե՞ս է լինում, որ բոլոր ընդդիմադիր համայնքապետերը հանկարծ հանցագործներ են, իսկ ձեր մարդիկ, ովքեր մինչև երեկ ոչինչ չունեին, այսօր հարստացել են և մնացել արդար գանձեր։
Ձեր իշխանատենչ և հակաօրինական գործողություններն ավելի հեշտացնելու և օրինակացնելու համար խորհուրդ եմ տալիս Աժ-ում օրենք ընդունեք, որ ընդդիմադիր համայնքապետերին կամ պետք է գնդակահարել, կամ՝ ձեռբակալել։ Դա է ձեր իշխանության էությունն ու պաշտոնական ստորագրությունը։
Երևանի քաղաքապետարանը խեղդված է կոռուպցիայի մեջ, բայց ոչ ոք պատասխան չի տալիս դրա համար` ընդամենը բռնել-բաց թողնելու էժան շոուի ցուցադրությամբ եք զբաղված։ Ինչո՞ւ: Որովհետև քպ են:
ANIF-ի 25.000.000.000-ը ո՞ւր է, այ չտես սուտասաններ:
Մի՛ խոսեք արդարությունից, դուք վաղուց դրա հետ կապ չունեք։
Իսկ միգուցե երբեք էլ կապ չեք ունեցել…»։

Դիտեք նաև՝

Ոստիկանները քիչ առաջ թույլ տվեցին, որպեսզի ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտնեն Գյումրու քաղաքապետարան։ Գեղամ Մանուկյանն ասաց, որ համայնքի ղեկավարի նկատմամբ կատարվողը անօրինակությունների մի շարք է, որը համատարած բնույթ է կրում։ «Այս իշխանություններին թթու խոսք ասողը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում»,-նշեց Գեղամ Մանուկյանը։ Մինչ քաղաքապետարան մտնելը Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․ «ՀՀ-ում մեծ հանցավոր բանդա է գործում, որի մեջ մտնում են ԱԱԾ-ն, ՔԿ-ն, Հակակոռուպցիոնը, ամենավերևում ՝ Նիկոլ Փաշինյան, քաղաքական պատվեր»։
Նշենք, որ այս պահին Գյումրու քաղաքպետարանի շենքը բոլոր կողմերից շրջապատված է ոստիկաններով։ Վարդան Ղուկասյանի աջակիցները թույլ չեն տալիս, որպեսզի նա ինքնակամ գնա իրավապահների հետ։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուրջ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այսօր հանձանարարականը իրագործվեց:
Եվ սկսվեց քպ-ականների մեղադրական դատավճիռների շքերթը: Եվ քանի որ միայն քպ-ն կարող է որոշել ով է արդար, ով մեղավոր, և քանի որ նաև արդեն գիտեն, որ Ղուկասյանը կալանավորվելու է, մարդկանց զգուշացնում են՝ «տեսնենք ո՞վ քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային»:
Բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի ցուցումը, Գյումրու քաղաքապետարանում իրականացվող գործողությունների ցուցադրական բնույթը, քպ-ականների համակարգված հարձակումը վկայում են՝ սա իրավական սոուսով համեմված քաղաքական հաշվեհարդար է: Այնպես, ինչպես դա տեղի է ունեցել այլ համայնքներում, որտեղ քպ-ն պարտվել է:
Դատաիրավական շոուների անվան տակ ռեպրեսիաները շարունակվում և շարունակվելու են:
Ռեպրեսիաների բաստիոն Հայաստան»։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее