▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ զարմանա, եթե Տիգրան Ավինյանի կարողությունը գնահատվի տասնյակ միլիոնավոր դոլարներ»․ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրան Ավինյանի 2024 թվականի հայտարարագրում նրա բիթքոյնները 1.81-ից աճել են մինչև 3.62: Մեկ բիթքոյնի արժեքը նախորդ տարվա ընթացքում միջինում կազմել է մոտ $75,000 դոլար, իսկ ներկայումս՝ $95,000 դոլար: Այսպիսով՝ Ավինյանի մեկ տարվա ընթացքում 1.81 բիթքոյնի աճը նշանակում է, որ նա կծախսեր մոտ $135,000 դոլար, սակայն նրա 2024 թվականի հայտարարագրված եկամուտը կազմում է մոտ $116,418 դոլար: Ես պարզապես հույս ունեմ, որ Ավինյանը մեզ չի ասի, որ ինքը $135,000 դոլարի բիթքոյններ է արդյունահանել իր ննջասենյակի համակարգչից։

Սա Ավինյանի միայն պաշտոնական հայտարարված եկամուտներն ու ունեցվածքն է, սակայն, նրա շուրջ ծավալված բոլոր կոռուպցիոն սկանդալներից ելնելով՝ ես բացարձակապես չեմ զարմանա, եթե նրա կարողությունը գնահատվի տասնյակ միլիոնավոր դոլարներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее