Armlur.am-ը հարցազրույց ունի երգիչ, երաժիշտ Գոռ Սուջյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Ձեզ կարող են երջանկացնել…
-Երեխաները, կենդանիները:
-Երեւանում Ձեր սիրելի վայրը:
-Նախընտրում եմ բնությանը մոտ վայրերը, այգիները, օրինակ` Թումանյանի անվան զբոսայգին եմ շատ սիրում:
-Ափսոսանք` կապված մեր մայրաքաղաքի հետ:
-Դա կապված է հին քաղաքը քանդելու հետ: Կցանկանայի նորը կառուցեին, բայց ոչ հնի հաշվին:
-Որպես քաղաքացի` ակտի՞վ եք, թե՞ պասիվ:
-Ակտիվ չեմ: Չեմ խառնվում ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական հարցերի, որոնք կապված են համակարգի հետ: Ավելի շատ փորձում եմ մոտենալ բնությանը, քան համակարգին:
-Ո՞վ չի կարող դառնալ Ձեր ընկերը:
-Ընկերների հարցում հաշվարկներ չեն անում. ամեն բան ինքնըստինքյան է ստացվում: Ընդհանրապես, ունեմ մի քանի մտերիմ ընկեր, շատերի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ:
-Անարդարության դեմ պայքարի Ձեր ձեւը:
-Արդար ապրելը:
-Կյանքից հարկավոր է հեռանալ այնպես, որ…
-Որ քեզ հիշելով, քո արածը տեսնելով` մարդիկ դրական էմոցիաներ ունենան:
Առավել մանրամասն` սկզբաղբյուր կայքում