Life.panorama.am-ը գրում է. Դերասան Մոսո Կարապետյանն, ով շուրջ 11 ամիս է, ինչ ԱՄՆ-ում է բնակվում, այս օրերին Երեւանում է: Կայքին Մոսոն պատմել է Հայաստան գալու պատճառների մասին, ինչպես նաեւ խոսել օտար երկրում իր համար ամենադժվար խնդրից:
Մոսոն իր վերադարձի մասին նախապես չէր հայտնել եւ դա արել էր հատուկ նպատակով.
«Իսկզբանե ցանկանում էի վերադարձովս անակնկալ անեի բոլորին, կարծում եմ` ստացվեց ինձ մոտ: Իրականում գալուս նպատակը անասելի մեծ կարոտն էր եւ «Ֆուլ հաուս»-ի 7-րդ եթերաշրջանում նկարահանվելը: Այնպես որ, անակնկալ է սպասվում նաեւ սիթքոմի երկրպագուներին, ովեր սիրում էին Հրաչին»,- նշեց Մոսոն:
Դերասանը խոստովանեց, որ օտար երկրում ապրելու ընթացքում ամենամեծ դժվարությունը կարոտի հաղթահարումն է եղել:
«Չեմ կարող առանձնացնել, թե ամենաշատը ում կամ ինչն էի կարոտել, բայց այդ զգացողությունը իսկապես մեծ էր: Հատկապես ընտանիքիս ու ընկերներիս էի շատ կարոտել եւ իմ սիրելի Դավիթաշենը: Այստեղ ինձ շատ լավ եմ զգում, վերջին ամիսներին երազում էի հայտնվել իմ սիրելի բակում` որտեղ մեծացել եմ: Կարոտել էի այն ամենն, ինչ ինձ դարձրել է մարդ, իսկ դա հայրենիքիս մեջ մտնող ամեն ինչն է»:
Մոսո Կարապետյանը վստահեցնում է` ԱՄՆ-ում ապրելուն չի պատրաստվում սովորել.
«Չեմ պատրաստվում սովորել այնտեղի մենթալիտետին, քանի որ ես հայ եմ: ԱՄն-ում միայն ժամանակավոր եմ ապրում, իհարկե, դեռեւս անորոշ ժամանակով, բայց, միեւնույն է, մի օր հետ ենք գալու»,- հավելեց նա:
Հետաքրքրվելով, թե դերասանը ԱՄՆ-ում ի՞նչ աշխատանքները է իրականացնում, պատմեց.
«Այնտեղ իմ մասնագիտությամբ եմ զբաղվում: Փորձում եմ տարբեր գործեր կատարել, ընկերներով համերգներ, կորպորատիվ երեկոներ ենք կազմակերպում, նաեւ ունենք փրոդաքշեն, որը գովազդներով է զբաղվում: Վերջերս կազմակերպեցինք «REINCARNATION»-ի համերգը: Այսինքն` փորձում ենք հետաքրքիր աշխատանքներ իրականացնել»:
Իսկ վերջում հարցին, թե ինչու կինը Մոսոյին չի ուղեկցել Հայաստան, պատասխանեց.
«Կինս չէր կարող թողնել իր յոգայի դասերը, այդ պատճառով չկարողաացավ գալ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում