Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցն բեմադրող ռեժիսոր, Համազգային թատրոնի դերասան Կարո Բալյանն է:
Կարո, նախ կցանկանայի պատմեք, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որ նորթատերաշրջանը վաղուց արդեն մեկնարկել է:
-Հենց հիմա բացի Համազգային թատրոնի խաղացանկից և իմ բեմադրած ընթացիկ ներկայացումներից կան հետևյալ գործերը՝ վերջին «Չմարդիկ» ներկայացման պրեմիերայից հետո պատրաստվում ենք շրջել մարզերով և դեկտեմբերի 10-ին եզրափակել շրջագայությունը երեւանյան ներկայացմամբ, մյուս՝ «Դեպի Տուն» ներկայացումս պատրաստում եմ տանել Սոչի՝ Միջազգային թատերական փառատոնին մասնակցելու: Հիմա նախապատրաստական աշխատանքներն են ընթանում այդ ուղղությամբ: Բացի սրանցից, սկսում եմ նոր ներկայացման բեմադրական աշխատանքները:
Կարո, Ձեզ հեռուստաէկրաններին գրեթե անհնար է տեսնելը, հետաքրքիր է ինչո՞ւ:
- Վերը թվարկած այսքան գործերից հետո ե՞րբ նկարահանվեմ: Չնայած ամռան ընթացքում հասցրեցի երեք գեղարվեստական ֆիլմում նկարվել, որոնք հերթով կհայտնվեն կինոթատրոնների էկրաններին:
Կպատմե՞ք դրանց մասին:
- Առաջին ֆիլմը Սերժ Ավետիքյանի ֆիլմն էր՝ հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս ֆրանսիացի հայտնի դերասան Պատրիկ Շենեն, մյուսը՝«Մենք» ֆիլմ ընկերության նկարահանած «Մի անգամ Հիվանդանոցում» ֆիլմն էր, որը նկարահանվեց Գյումրիում, նշեմ, որ շատ լավ անցավ, ի դեպ, ես էլ այդ ընթացքում սիրահարվեցի Գյումրիին, իսկ երրորդը՝ «Շարմ հոլդինգը» վերջերս ավարտեց մի ֆիլմ, որտեղ և ես էլ էի զբաղված:
Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծքիը այսօրվա հեռուստաեթերի վերաբերյալ, շատերըարդեն մեծ առաջընթաց են տեսնում այս հարցում, շատերը շարունակում են քննադատելեւ խիստ վերաբերմունք արտահայտել:
- Պետք է ուղղակի մի փոքր շատ ուշադրություն դարձնել պրոֆեսիոնալներին հեռուստատեսություն թողնելու հարցում. ամեն ինչ այդտեղից է սկսում: Մանր-մունր դժգոհություններն էլ չեմ արտահայտի՝ թերություն միշտ էլ կլինի, ուղղակի թող թերացողը պրոֆեսիոնալ լինի, ոչ թե այդ գործի հետ կապ չունեցող չգիտեմ ով. ախր իրենք էլ են մեղք, իզուր տանջվում են, բա որ մի բան պատահի, ո՞վ ա տերը:
Հետաքրքիր է, այսօրվա առկա սերիալներից կամ սիթքոմներից որեւէ մեկում կցանկանա՞քմասնակցել:
- Չեմ ուզում կարդացողները ճպացնեն ու ասեն՝ պահ, թո բա թե, սուտ ա խոսում, բայց ամենայն անկեղծությամբ ուզում եմ խոստովանել, որ տեղյակ չեմ հիմա ի՞նչ սիթքոմներ և սերիալներ են գնում էկրաններին: Գլուխ չեմ գովում, ցավով եմ ասում, որ չեմ հասցնում հետևել ընկերներիս և կոլեգաներիս հեռուստատեսային կյանքին,փոխարենը՝ լավ գիտեմ նրանց թատերական ներկա ուղին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում