Օրեր առաջ ռուսական «Пусть говорят» թոք շոուն իր հաղորդման շրջանականերում հյուրընկալել է մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրիկին՝ Վլադիմիր Ֆրիսկեին, և նրա կրտսեր աղջկան՝ Նատալյային: Հաղորդման ընթացքում Վլադիմիր Ֆրիսկեն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե իբրև նա մի քանի տղամարդկանց հետ հարձակվել է Շեպելևի վրա: Նշենք, որ թոք շոուին հրավիրված փորձագետները տաղավարում բաժանվել են հակառակ բանակների. մի մասը Դմիտրի Շեպելևի և Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի անդամների միջև եղած տարաձայնությունների համար մեղադրել է հենց երգչուհու հորը, իսկ մյուս մասն էլ՝ Դմիտրի Շեպելևին: