Դիտեք նաև՝
Մոդել Շուշան Երիցյանը կրկին իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել իր սիրելիի հետ և մակագրել, որ սիրում է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Շուշանի հետ՝ ճշտելու արդյո՞ք վերջինս դադարել է գաղտնիություն պահել իր անձնականի շուրջ:
«Ոչ ես շարունակում եմ հանրության աչքից հեռու պահել իմ անձնական կյանքը, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ: Ես կխնդրեի բոլոր լրատվամիջոցներին իմ անձնական կյանքին վերաբերող լուսանկարները հանրային քննարկման թեմա չդարձնել»:
Այն նկատառմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Շուշանը լուսանկարներ ներբեռնում հանրությանը հասանելի տարբերակով, Շուշանն ասաց, որ ինքը նույնպես հասարակ մարդ է ում հաճելի է իր կյանքի այս կամ այն իրադարձություն ներբեռնել իր միկրոբլոգում.
«Ես որևէ միտում չունեմ իմ կյանքը հանրային դարձնելու, հակառակը ես ամեն ինչ անում եմ, որ այն մնա անձնական:Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է իմ անձնականը ավելի հետաքրիր, քան իմ գործունեությունը: Այն լուսանկարներն ու մեկնաբանությունները, որոնք կան իմ էջում, դրանք իմ հոգեվիճակի արտացոլանքն են: Վստահեցնում եմ, երբ լուրջ փոփոխություններ ունենամ սիրով այն կներկայացնեմ»:
Այն հարցին, թե ինչո՞ւ են մեր հանրային մարդիկ այդ թվում նա սիրում սիրով ներկայացնել այն ինչ իրենց է հարմար, Շուշանն ասաց.
«Պարզապես չեմ կարող թաքցնել իմ նշանադրությունն ու հարսանյաց արարողությունը, այդ իսկ պատճառով կխոսեմ և լուսանկարներ կտրամադրեմ»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց մոդել Շուշան Երիցյանը:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան