Bravo.am-ը գրում է. Անահիտ Կիրակոսյանը երկրորդ անգամ գեղեցիկ կարգավիճակում է` բալիկի է սպասում: Դերասանուհին կայքի հետ զրույցում հայտնել է, որ հղիության 5-րդ ամսում է, խոսել է զգացողություններից, նաեւ բացահայտել է ապագա երեխայի սեռը:
«Հայկի ծննդից հինգ տարի է անցել: Ինչպես այն ժամանակ, այժմ էլ նույն վախերն ունեմ, պատասխանատվությունը. ամեն բան խառնվել է իրար: Տարիքի հետ փոխվում ես, մեծանում, բայց կրկին ինձ անփորձ եմ զգում, որին գումարվում է, իհարկե, մեծ երջանկությունը, քանի որ այս օրերում, բազմաթիվ խնդիրներին զուգահեռ, մայր դառնալը իսկապես Աստծո պարգեւ է»,-նշել է նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Մինչև հիմա մարդիկ չեն հավատում, որ ես ու ամուսինս իսկապես սիրում ենք միմյանց. Անահիտ Կիրակոսյանն անկեղծանում է
Ծնողներս դեմ էին, ասացի` կհեռանամ. Անահիտ Կիրակոսյանը` նախաամուսնական խնդիրների մասին