
Armtimes.com-ը գրում է. 2016 թվականի հունիսին Նուբարաշեն խճուղում դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանն այսօր չի ներկայացել դատական նիստին:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը, հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը՝ սպանվածի կինը, որը դահլիճից դուրս էր եկել, ներս մտավ եւ պլաստիկե շշով մոտիկից հարվածեց գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանին:
Մեյթիխանյանն այսօր իր ներկայացուցչի միջոցով գրություն է ուղարկել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:
Դիմումում նա գրել է․
«Նախորդ նիստին, երբ դատախազը հրապատակում էր մեզադրական եզրակացությունը, ես հասկացա, որ ի վիճակի չեմ լսելու անմարդկային գործողությւնների հետեւանքով իմ ամուսնու սպանության բոթը եւ նայել այդ ամբաստանյալների դենքերին»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


