Armlur.am-ը հարցազրույց ունի երգչուհի Օլգա Այվազյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
1990-ականներին մեծ ճանաչում վայելող երգչուհի Օլգա Այվազյանը վերջին տարիներին նույն ակտիվությամբ չի ներկայանում հանդիսատեսին: Նրա երկրպագուներն անհանգստանում են եւ հարցնում` ո՞ւր է կորել Օլգա Այվազյանը, ինչո՞ւ է նա բավարարվում՝ տարեկան մեկ-երկու տեսահոլովակ թողարկելով: Օլգա Այվազյանը տեղեկացրեց, որ շարունակում է աշխատել եւ հուսով է, որ ամռանը երկրպագուներին ուրախացնելու առիթ կունենա` կրկին տեսահոլովակի տեսքով: Բացի այդ` Օլգային առաջիկայում սպասվում են եվրոպական շրջագայություններ:
Մեր դիտարկմանը, որ ժամանակին Օլգան հաճախ էր հանդես գալիս հեղինակային երգերով, իսկ վերջին շրջանում` կարծես թե ոչ, երգչուհին պատասխանեց. «Այո՛, իմ երեք ալբոմներում տեղ են գտել հենց իմ գրած երգերը, բայց հետո ցանկացա ոճային փոփոխության դիմել եւ սկսեցի համագործակցել երգահանների հետ: Վերջին հեղինակային երգը, որ հանձնել եմ հանդիսատեսին, եղել է «Մաման»»: Ինչ վերաբերում է արտաքինին, Օլգան նշեց, որ ինքն այլեւս շիկահեր չէ. «Բոլորը կարծում են, թե սեւահեր եմ դարձել, բայց իրականում մուգ շագանակագույն եմ ներկել վարսերս»,-ասաց երգչուհին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Օլգա Այվազյանը` հարազատի մեծ կորստի, ամուսնության մասին և ոչ միայն