▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարծում, որ նույն դեմքերը պետք է անընդհատ լինեն եթերում. Իվետա Եդիգարյան


Blognews.am-ը գրում է.

Երգչուհի, դերասանուհի Իվետա Եդիգարյանին հեռուստադիտողը վերջերս տեսավ «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմում: Հեռուստատեսային երկար դադարից հետո Իվետան ներկայացավ նոր կերպարով. «Դերը ինձ շատ դուր եկավ, ճիշտ է բացասական դեր էր, բայց անկեղծ ասեմ՝ ավելի շատ սիրում եմ բացասական դերեր, քանի որ խարիզմատիկ են»,-կայքի հետ զրույցում նշեց Իվետան, ով կրկին համագործակցելու է Գոռ Վարդանյանի հետ. «Երբ առաջին անգամ նկարահանվեցի Գոռի ֆիլմում, անձիս շուրջ քննադատությունները շատ էին, քանի որ չէին պատկերացնում ինձ բացասական դերում: Շատերը մտածում էին, որ կյանքում էլ եմ այդպիսին, բայց արվեստին մոտ կանգնած մարդիկ բնականաբար հասկանում էին, որ դա պարզապես դեր է: Ինձ համար իսկապես բարդ էր , բայց չպետք է մոռանալ, եթե դերասան ես պետք է ցանկացած դեր կարողանաս կերտել»:


Շատ դերասաններ կարևորում են իրենց ստացած հոնարարները և Իվետան էլ բացառություն չէ. «Դու ժամանակ ես տրամադրում ամբողջ նկարահանմանը, բացի դա ես նաև երեխա եմ պահում և պետք է կարողանամ հոգալ նրա ծախսերը: Շատ սկսնակ դերասաններ չեն կարևորում հոնորորները, այլ կարևորում են դերասանական փորձը և այն, որ երևում են եթերում: Իհարկե դա կարևոր է, բայց ամեն դեպքում երբ հրավիրում են արդեն փորձառու դերասանի, ապա վարձատրում նորմալ և այնպես անում, որ քեզ վատ չզգաս: Ես իմ ստացած հոնորարներից չեմ դժգոհում, քանի որ նոր չեմ սկսում քայլերս անել»: 

Դերասանուհին նաև նշում է, որ հեռուստատեսությամբ երևալու խնդիր չունի. «Ես կարծում եմ, որ դերասանն ամեն անգամ չպետք է ձանձրացնի և չեմ կարծում, որ պետք է նույն դեմքերն անընդհատ եթերում լինեն: Դերասանի համար էլ եթերային դադարն կարևոր է: Պարզապես կան մարդիկ, ովքեր որ նոր են սկսում և իրենց համար կարևոր է երևալը»:

Իվետան աշխատանքի զբաղվածության հետ մեկտեղ հասցնում է նաև դստերը ժամանակ տրամադրել. «Երբ ազատ ժամանակ եմ ունենում, միշտ դստերս հետ եմ անցկացնում: Եթե  պետք է ինչ-որ տեղ գնամ աշխատում եմ նրա հետ գնամ: Աղջիկս շատ սիրում է լինել բնության գրկում և շատ է սիրում խաղահրապարակներ. մենք միասին հաճախ ենք գնում»: Դերասանուհին հիմա վայելում է ամառը, չնայած դեռ չի որոշել՝ ուր կմեկնի հանգստանալու. «Շարունակում եմ երգել ակումբում, իսկ ազատ ժամանակ էլ տան գործերով եմ զբաղվում. ես տան աղջիկ եմ և սիրում եմ պատրաստել»:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее