«Նիկոլ Փաշինյանի մեղսունակության և ադեկվատության հարցը հաճախ է առաջանում։ Հիմա ակնհայտորեն այս հարցն առավել սուր է, քանի որ առհասարակ բոլոր կապերը նա բաց է թողել ու իր իրական դեմքով ու իրական կերպարով է ներկայանում։ Բայց ես չեմ կարծում, որ նա որևէ հոգեկան շեղում ունի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ «Նայելով այս մարդու ամբողջ հետագծին՝ ես համոզված եմ, որ նա ամեն ինչ անում է գիտակցաբար, անում է նպատակաուղղված։ Այն ամենը, ինչ նա անում է, հարիր է իր կերպարին։ Գիտեք, հոգեկան հիվանդ մարդու նկատմամբ, ինչպես ցանկացած այլ հիվանդություն ունեցող մարդու նկատմամբ, պետք է լինել հարգալից, սակայն սա այդ դեպքը չէ։ Մասնագետները վաղուց են նկատել, որ նա բարոյական հիվանդություն ունի։ Այս մարդը բարոյապես զրո վիճակում է։ Գոյություն ունի «բարոյական տհասություն» երևույթը, ճիշտ այնպես, ինչպես լինում է մտավոր կամ ֆիզիկական տհասություն, նույն կերպ էլ՝ «բարոյական տհասությունն» է․․․ Ես պնդում եմ՝ այն ամենը, ինչ նա անում է, սթափ ուղեղով է անում։ Նա հալյուցինացիաների մեջ չէ։ Նրա համար շատ մեծ նվեր կլիներ հակառակ պնդումը, քանի որ դրանով մենք ազատում ենք իրեն հետագա պատասխանատվությունից։ Նա շատ պարզ գիտակցում է, թե ինչ է անում, և նրա միակ հիվանդությունը բարոյական հիվանդ լինելն է։ Իսկ դա նրան չի ազատում իր արարքների պատասխանատվությունից։ Նման հիվանդ մարդուն պետք է կանչել՝ ասել՝ Իջի՛ր այդ աթոռից»։ |
Դիտեք նաև՝