▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Հենոն արտասվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հրաժեշտ տալիս

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Չեմ հասկանում, թե ինչու է Հենոն արտասվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հրաժեշտ տալիս։ Եթե չի ուզում գնա, բայց վռնդում են, թող կանգնի ու ասի՝ ախպեր, ես չեմ ուզում գնալ աշխարհի ամենալավ թիմից։ Տեսնենք՝ դրանից հետո Մոուրինիոն ո՞նց չի խաղացնելու, եթե անգամ չուզի, երկրպագուները կստիպեն, քանի որ կսիրեն Հենոյին։

Իսկ եթե լացել ա, որովհետեւ ամբողջ կյանքում երազել ա «Արսենալ» գնալու մասին ու հիմա գնում ա, ապա ինչո՞ւ է խորացել ֆինանսական հարցերում, չէ՞ որ իր երազանքի թիմ ա գնում։ Կա երրորդ տարբերակ էլ, որ Հենոն չի լացել։

Էս դեպքում առաջանում է ուրիշ հարց, եթե Հենոն ո՛չ լացում է, ո՛չ խաղում է, ո՛չ գնում է, ո՛չ մնում է, էչ էլ անգամ ծխում է, բա ի՞նչ է անում։


Հովիկ Աֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее