▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հասկանում՝ ոնց էի ապրում առաջ, ինչքան անիմաստ էր կյանքս մինչ այս. Ֆաինա Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

Դիզայներ Ֆաինա Հարությունյանն արդեն մեկ ամսից ավել է, ինչ վայելում է մայրության բերկրանքը, բայց այդ ամենին զուգահեռ չի դադարում աշխատել: Այս և այլ թեմաների շուրջ Asekose.am-ը կապ հաստատեց Ֆաինայի հետ՝ խոսելու որպես նորաթուխ մայրիկ իր զգացողությունների, փոքրիկի խնամքի և այլ թեմաների մասին:

-Արդեն մեկ ամսից ավել է, ինչ ծնվել է Ձեր առաջնեկը: Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր զգացողություններով: Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում երեխայի ծնվելուց հետո:

-Կարծում եմ՝ ինչպես բոլոր ընտանիքներում, այնպես էլ մեր տարբերակում փոխվել է ամեն ինչ: Մի քանի օրում անհասկանալի ձևով վերագնահատումների մեծ փուլ ես անցնում, որից հետո մի պահ հետ ես նայում ու չես հասկանում՝ ոնց էիր ապրում առաջ, ինչքան անիմաստ էր կյանքդ մինչ այս պահը։

-Երեխայի անվան ընտրությունն ինչպե՞ս եք կայացրել:

-Շատ երկար, բայց այն պահին, երբ հնչեց Նիկա անունը, մեջս մի բան շարժվեց, երևի Նիկան էր, երևի դա նրա անունն էր, ու ինքը ինչ-որ կերպ իմաց տվեց և վերջ:

-Տեղյակ եմ, որ Ձեր դստեր ծնունդից հետո չեք դադարել աշխատել, հետաքրքիր է, թե ֆիզիկապես ինչպե՞ս եք հասցնում համատեղել:

-Առաջին իսկ օրից ինձ շատ է օգնել ամուսինս, ով ի զարմանս ինձ՝ ինձանից ավելի արագ դարձավ «փորձառու» հայրիկ: Մենք ամեն օր միասին ենք լողացնում Նիկային (ժպտում է) , բացի այդ, ինձ շատ օգնում են ամուսնուս ծնողները, քույրը և իմ մայրիկն ու քույրերը։ Փառք Աստծո, օգնողներ ունեմ: Նիկան մայրական կաթով է սնվում, նա ամբողջ օրն ինձ հետ է. մենք միասին արթնանում ենք, գնում աշխատանքի, զբոսնելու, հետո հանդիպումների և վերադառնում ենք տուն: Իսկ եթե խոսեմ հոգնելու մասին, երևի շատ մայրիկներ կփաստեն, որ երեխայի ծնունդով նոր ուժ է գալիս, իսկ իմ մոտ նաև աշխատելու կրկնակի ցանկություն. ես հիմա ավելի շատ եմ նկարում, նոր զգեստներ ստեղծում, քան մինչ Նիկան։

-Ինչպես եք վերաբերում այն փաստին, որ շատ ծնողներ դիմում են դայակի օգնությանը՝ երեխային խնամելու հարցում:

-Ես ոչ մեկին չեմ քննադատում, բայց ես գոնե հիմա դայակ չեմ ուզում։ Ես երջանիկ եմ, որ ունեմ իմ բալիկին, ոչ մի րոպե չեմ ուզում նրանից բաժանվեմ, ուրեմն պետք է ոչ թե մտածեմ դայակ գտնելու մասին, այլ պետք է իմ կյանքը վերափոխեմ այնպես, որ կարողանամ և աշխատել, և մնալ աղջկաս հետ: Ես ունեմ այդ հնարավորությունը, քանի որ չեմ աշխատում այնպիսի մի վայրում, որտեղ չկարողանամ երեխայի հետ գնալ, իմ ատելյեն իմ երկրորդ տունն է, ուր ամեն ինչ նախօրոք պատրաստ է երեխայի գալուն:

-Հետաքրքիր է, ապագայում ո՞ր ոլորտում եք պատկերացնում Ձեր աղջկան:

-Դե, ինչպես ասում են, աչքերը բացելու է և տեսնելու է մայրիկի աշխատանքի միջավայրը՝ չնայած նշեմ, որ արդեն հասցրել է հայրիկի հետ նկարահանման հրապարակում էլ լինել: Կսիրի՞, կցանկանա շարունակել իմ աշխատանքը, շատ լավ, չէ՞, թող կնքը որոշի, հիմա դեռ շատ վաղ է սրա  մասին խոսել։


Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее