▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ընդունում չհիմնավորված տեղեկությունների տարածումը. Սենոր Հասրաթյան

ԼՂՀ ՊԲ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Երբեւէ չեմ եղել գրաքննության կողմնակից, բայց նաեւ չեմ ընդունել լսածով շարադրված եւ որեւէ կերպ չհիմնավորված տեղեկությունների տարածման սովորությունը, մանավանդ, եթե խոսքը վերաբերել ու վերաբերում է պետական եւ անվտանգային թեմաններին:

Անչափ կարեւորում եմ Բաքվի սուլթանապետական քարոզչության ծուղակից խուսափող եւ նրա հնարած «հեքիաթներով» սեփական մամուլի էջերը օպերատիվորեն լցոնելու գայթակղությունից չօգտվող պրոֆեսիոնալ լրագրողի աշխատանքը:

Կարծում եմ, որ այսպես գործելու դեպքում մենք կարող ենք ոչ միայն փոշիացնել սուլթանապետական քարոզչության ցնդաբանությունները, այլեւ, հարկ եղած դեպքում, նրան թելադրել մեր ճշմարտությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее