▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ծխում և կողմ եմ առողջ ապրելակերպին. Մերի Հակոբյանն՝ իրեն քննադատողներին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Մերի Հակոբյանն, ով այս շրջանում նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, հայտնվել է քննադատությունների կիզակետում: 

Համացանցում է տարածվել նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ նա նարգիլե է ծխում, բացի դա, Մերին հաճախ է լուսանկարներ հրապարակում, որտեղ պարզ է դառնում, որ դերասանուհին սիրում է նարգիլե ծխել ու այդ հարցում ոչ մի վատ բան չի տեսնում:

Ինչ խոսք, շատերը կհակադրվեն նարգիլե ծխել սիրող կանանց քննադատողներին՝ պատճառաբանելով, որ դա որեւէ կերպ չի խոսում կնոջ վատ վարքի մասին: Թեմայի շրջանակում կայքը խոսել է Մերի Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նարգիլե ծխում է ու շատ է սիրում, նաեւ շեշտեց՝ դա իր իրավունքն է.

«Առհասարակ, նման երեւույթներին վատ չեմ վերաբերվում, դա յուրաքանչյուրիս ընտրությունն է: Ես սիգարետ չեմ ծխում եւ կողմ եմ առողջ ապրելակերպին, իսկ ինչ վերաբերվում է նարգիելին, ժամանակ առ ժամանակ ընկերական շրջապատում սիրով ծխում եմ: Կարծում եմ՝ շատ ավելի լուրջ թեմաներ կարելի է շոշափել արտիստների մասին»,- ընդգծեց Մերին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее