▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ցանկանա, որ այն կապեն անձնական կյանքիս հետ. Սյուզի Մելիքյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Արդեն ներկայացրել ենք երգչուհի Սյուզի Մելիքյանի նոր տեսահոլովակի թրեյլերը, որի պրեմիերան տեղի կունենա մոտ օրերս: Տեսահոլովակը նկարահանված է «Ինձ գրկիր» երգի հիման վրա, որի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Էդգար Ալեքսանյանը:

«Այն բոլորովին նոր ստեղծագործություն է: Կարող եմ ասել, որ երգն ընդհանուր առմամբ հոգեվիճակ է, որը որ գրեթե յուրաքանչյուր աղջիկ ապրել է կամ ապրում է իր կյանքում: «Ինձ գրկիր»-ը կարող եմ ասել, որ իմ երգացանկում եղած ամենասիրելի երգերից մեկն է»,- Asekose.am-ի հետ զրույցում իր նոր աշխատանքի մասին պատմեց Սյուզի Մելիքյանը:

Հարցին, թե արդյոք տվյալ երգը համապատասխանում է ներկայիս հոգեվիճակի հետ, Սյուզի Մելիքյանն ասաց.

«Այս պարագայում չեմ ցանկանա դա մեկնաբանել, քանի որ յուրաքանչյուր նոր ստեղծագործություն փորձում եմ ինքս զգալ, որպեսզի կարողանամ ճիշտ երգել: Բոլորովին պարտադիր չէ, որ այդ երգը լինի իմ մասին»,- հավելեց երգչուհին՝ ավելացնելով, որ իր նոր ստեղծագործությունում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հոգեհարազատ ինչ-որ մի բան:

Այն նկատառմանը՝ արդյո՞ք չի վախենում, որ հանդիսատեսն իր նոր աշխատանքը, այնուամենայնիվ, կփորձի կապել ամիսներ առաջ համացանցում հայտնված իր ամուսնալուծության լուրերի հետ, երգչուհին պարզաբանեց.

«Չգիտես ինչու, իմ ունկնդիրները բոլոր իմ երգերն ինձ հետ են կապում: Ես ինքս չեմ ուզում իմ անձնականի հետ ոչ մի բան կապել և չեմ էլ ցանկանա, որ այս երգը կապվի անձնական կյանքիս հետ: Պարզապես ցանկացած մարդու կյանքում էլ կարող են լինել պահեր, որոնք որ կհամընկնեն երգիս խոսքերի հետ»:

Իսկ խոսելով տեսահոլովակի մասին, որի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է, երգչուհին պատմեց, որ դրանում իրենք շեշտը կրկին դրել են հոգեվիճակի և զգացմունքների վրա.

«Այն ընդհանուր սյուժե չունի, բայց կարծում եմ, որ տեսահոլովակը դիտելիս ամեն մեկն իր ձևով կընկալի՝ թե երգի բառերի և թե ընդհանուր տեսահոլովակի առումով:

Զրույցի վերջում անդրադառնալով իր հետագա գործունեությանը՝ երգչուհին նշեց, որ ցանկացած աշխատանք անելիս կենտրոնանում է միմիայն հենց դրա վրա: Միևնույն ժամանակ, Սյուզին տեղեկացրեց, որ նոր ախշատանքներ, թերևս, շուտով կլինեն.

Իհարկե, նոր աշխատանքներ սպասվում են, բայց կոնկրետ այս պահին ես իմ ամբողջ ուժն ու եռանդը դրել էի հենց «Ինձ գրկիր» երգի և տեսահոլովակի վրա,- կայքի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհի Սյուզի Մելիքյանը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

 

Առաջարկ Asekose.am-ի կողմից:

Ստեղծեք Ձեր vevo ալիքը՝ կապ հաստատելով մեզ հետ՝ vevo@asekose.am էլեկտրոնային հասցեով:

Աշխարհահռչակ Vevo երաժշտական վիդեոնախագիծը ստեղծվել է 2009 թվականին՝ խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից, ինչպիսիք են աշխարհահռչակ Sony Music Entertainment-ը, Universal Music Group-ը եւ Abu Dhabi Media, EMI-ը: Կարճ ժամանակ անց համաշխարհային մեգաաստղերն իրենց երգերն ու տեսահոլովակները վստահեցին ու վստահում են հենց Vevo-ին` ստեղծելով իրենց բացառիկ տեսադարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее