▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ամաչում իր հետ երգելուց. Նունե Եսայանը` Սևակ Ամրոյանի հետ դուետի մասին

Չեմ ամաչում իր հետ երգելուց. Նունե Եսայանը` Սևակ Ամրոյանի հետ դուետի մասին
Life.panorama.am-ը գրում է.
Օրերս Նունե Եսայանն ու Սեւակ Ամրոյանը ներկայացրին իրենց համատեղ «Իմ աննման յար» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, իսկ այսօր Նունե Եսայանը պատմել է երգի պատմության ու Սեւակի հետ համագործակցության մասին:
 
«Նախ ասեմ, որ երգն արդեն 15 տարվա պատմություն ունի: Տարիներ առաջ հեղինակ Անուշ Ալեքսանյանը այս երգն ինձ նվիրեց, դրանից էլ տարիներ հետո միայն ձայնագրեցի` գրեթե յոթ տարի առաջ: Իսկ վերջերս «Երգ-երգոց» հաղորդաշարի շրջանակում Սեւակ Ամրոյանի հետ պետք է դուետով ներկայանայինք ու ես առաջարկեցի կատարել հենց այս գեղեցիկ երգը: Ստացված դուետից հետո արդեն Սեւակն առաջարկեց միասին վերաձայնագրել երգն ու տեսահոլովակով ներկայացնել հանդիսատեսին: Ինչ խոսք, ինձ համար շատ հաճելի առաջարկ էր, անմիջապես կյանքի կոչեցինք մեր գաղափարներն ու աշխատանքն իրականություն դարձավ»,- պատմեց Նունե Եսայանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее