▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չելյաբինսկում նավակի շրջվելու հետևանքով 2 հայ եղբայրներն ու նրանց 4 երեխաները մահացել են

Ռուսաստանի  Չելյաբինսկի շրջանում ողբերգական պատահարի հետևանքնով 7 հայեր են մահացել: Այս մասին հայտնում է Interfax լրատվալան գործակալությունը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ի երեկոյան Մաքսիմկա լճում: Տղամարդկանցից մեկը իր և 2 եղբայրների երեխաների հետ նավակով շրջել է Մաքսիմկա գետի վրայով, երբ նավակը հանկարծակի շրջվել է, և երեխաներն ու տղամարդը հայտնվել են նավակի տակ: Նրանք օգնություն են կանչել, գոռացել: Ափին կանգնած 2 տղամարդիկ՝ մյուս երեխաների հայրերը, նետվել են ջուրը՝ օգնություն ցույց տալու, սակայն նրանք նույնպես խեղդվել են:

Փրկարարների գործողությունների արդյունքում ջրից դուրս են բերվել երկու տղամարդու, ինչպես և տասը տարեկան մի աղջկա և երկու տարեկան տղայի մարմինները: Ավելի ուշ հայտնաբերել են 8 ու 15 տարեկան երկու տղաների մարմինները, իսկ մեկ տղամարդու դեռ որոնում են։

Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։ Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։

Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Մաքսիմկա լիճը նախատեսված չէ ո՛չ լողալու, ո՛չ էլ նավակով զբոսնելու համար: Զոհված քաղաքացիներից ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել, փրկարարական բաճկոններ չեն կրել:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее