▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէին կարողանում բացել դռները. տղամարդը Կեմերովոյի հրդեհի արդյունքում կորցրել է կնոջը, 3 երեխաներին ու քրոջը

Իգոր Վոստրիկովը Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում կորցրել է քրոջը, կնոջը, երեք երեխաներին՝ 7-ամյա Աննային, 5-ամյա Արտյոմին ու 2 տարեկան Ռոմանին:

«Կինս զանգեց այնտեղից, գոռում էր՝ օգնեք, փրկեք, մեզ փակել են այստեղ։ Նրանք չէին կարողանում բացել դռները»:

Այժմ Իգորը սպասում է հարազատների դիերը ճանաչման գործընթացին, սակայն հայտնաբերված դիերն անհնար է ճանաչել՝ բոլորն այրվել են։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով 70 մարդ անհետ կորած է համարվում: Նախնական տվյալներով մահացել է 65 մար, նրանց թվում 41 երեխաներ կան:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее