▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի սպասում, որ համերգի տոմսերն այսպես արագ կսպառվեն. Սևակ Խանաղյան

Tert.am-ը գրում է. Փետրվարի 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կկայանա երգիչ Սևակ Խանաղյանի առաջին մենահամերգը Երևանում, որի ժամանակ երգիչը կներկայացնի ինչպես իր հեղինակային ստեղծագործությունները, այնպես էլ հայտնի երգերի cover-ներ, որոնք իր կատարմամբ մեծ հնչեղություն են ստացել X Factor-ի շրջանակներում:

Ուկրաինական X Factor-ի ընթացքում հայ հանդիսատեսը ուշի ուշով հետևում էր Սևակի յուրաքանչյուր ելույթին: Նա մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայերի շրջանում: Այս մասին վկայում է երգչի մենահամերգի տոմսերի վաճառքի արագությունը: Համերգից 1 ամիս առաջ տոմսերը գրեթե սպառվել են: Սա ստիպել է Սևակին և իր թիմին ևս մեկ մենահամերգ նախատեսել Երևանում: Այս ընթացքում շատերի է հետաքրքրում՝ ո՞րն է Սևակի ֆենոմենը:

Կայքը երգչի հետ զրուցել է առաջիկա համերգների մասին:

Փետրվարի 26-ին նշանակեցինք երկրորդ համերգը, քանի որ առաջին համերգի տոմսերը գրեթե սպառվել են: Տոմսերը չբավականացրին բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին ներկա լինել մեր համերգին»,- ասաց նա:

Տոմսարկղերից հայտնում են, որ երկրորդ համերգի տոմսերը ևս գրեթե սպառվել են: «Չէի սպասում, որ այս համերգի տոմսերն էլ այսպես արագ կսպառվեն: Չափազանց ուրախ եմ, որ այսպիսի հետաքրքրություն կա մեր ստեղծագործական գործունեության հանդեպ: Շնորհակալ եմ»,- նշեց Սևակն ու հավելեց, որ շատ դրական է տրամադրված սպասվելիք համերգներին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее