▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի ուզում` ինձ համար ամաչեն. Նարե Գևորգյան

Life.panorama.am-ը գրում է. Նարե Գեւորգյանի հետ անկեղծ հարցազրույցը  ներկայացրել ենք օրերս, որի ընթացքում երգչուհին համեստորեն խոստովանել էր, որ «Պրեմիերա» նախագծում իր հաղթանակին չի սպասում: Սակայն երգչուհու եւ նրա երկրպագուների համար հաճելի պատահականությամբ՝ Նարե Գեւորգյանը «Պրեմիերա» նախագծի եզրափակչում հաղթող ճանաչվեց:

Իր համար երկրորդ շնչառություն վերցրած երգչուհին մեզ հետ զրույցում խոստովանեց՝ այն աստիճան չի սպասել հաղթանակին, որ հարազատներին արգելել է ներկա գտնվել գալա համերգին.

«Հաղթանակ ունեցել եմ նաեւ «Շանթ» Հ/Ը-ի «Դուետ» նախագծում, բայց այս հաղթանակը մի տեսակ ուրիշ էր ինձ համար: Իհարկե, որպես մասնակից շատ էի ուզում հաղթել, բայց ավելի քան վստահ էի, որ ես չեմ հաղթելու, ինձ համար դա այնքան անսպասելի էր, որ անգամ առավոտյան ընտանիքիս խնդրեցի ինձ հետ չգալ եզրափակիչ համերգին՝ վստահ էի, որ չեմ հաղթելու ու չէի ուզում ինձ համար ամաչեն: Արդյունքում այդ օրը հարազատներիցս ոչ մեկ դահլիճում չէր, ես մենակ էի եկել համերգին, միայն երկրպագուներս էին ինձ հետ եւ մի քանի ընկեր,- ծիծաղելով պատմեց Նարեն ու շարունակեց,- երբ որպես հաղթող հնչեց իմ անունը, կարծեցի թե ուշագնաց եմ լինում, անսպասելի էր, հուզիչ ու շատ հաճելի»:

Նարե Գեւորգյանը վստահ է, եթե չսիրեն երգչին, երգը չի հաղթի.

«Իհարկե, «Արեւ» երգը սիրվել էր հանդիսատեսի կողմից, բայց ժյուրին էլ էր քանիցս նշել, որ այն շատ պարզ երգ է ու նույն «Իմ փոխարեն»-ը կամ «Ժպտա»-ն ավելի շատ է սիրվել: Կարծում եմ՝ ոչ մեկ հույս չուներ, որ հենց այդ երգը կհաղթի: Վստահ եմ, որ երգից բացի շատ կարեւոր է երգչի նշանակությունը, իսկ ինձ կարծես թե «Իմ փոխարեն» երգից հետո ավելի շատ սիրեցին, շատերը մինչ այսօր խոստովանում են, որ նոր Նարե Գեւորգյան են իրենց համար հայտնբաերել, ինչն ինձ անասելի է ոգեւորում ու ուժ է տալիս նոր թափով աշխատելու համար»,- նկատեց երգչուհին ու խոստովանեց.

«Այս հաղթանակը ինձ կարծես թե երկրորդ շնչառություն է հաղորդել, այսուհետ պետք է ավելի մեծ թափով աշխատեմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահողների սպասելիքները: Առհասարակ՝ այս նախագիծը Նարե Գեւորգյան երգչուհուն նոր կյանք տվեց, կարծես թե «Հայ Սուպեր Սթար»-ից ձեռք բերած ճանաչվածությունն ու սերը այս նախագծով ամրապնդվեց, կային մարդիկ, ովքեր գուցե մոռացել էին ինձ, բայց այս նախագծով կրկին հիշեցին, կարծես իմ աստեղային ժամը լինի՝ չեմ հասցնում նամակներին պատասխանել, փողոցում ամեն քայլափոխի ինձ մոտենում են մարդիկ ու խոստովանում, որ շատ են սիրում ինձ, կյանքս ասես փոխված լինի: Իսկ այս ամենից հետո իրավունք չունեմ պասիվանալու»:

Ինչպես նախապես հայտնի էր, «Պրեմիերա» նախագծի պայմաններին համապատասխան՝ «Արեւ» երգի հեղինակը՝ Լիանա Թորոսյանը, որպես պարգեւ ստացել է 500.000 դրամ, իսկ Նարե Գեւորգյանի համար հաղթանակը նոր տեսահոլովակով կնշանավորվի:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее