Երգիչ Վարդան Նահապետյանը (Razboy) Life.panorama.am-ի տված հարցազրույցում երեկ պատմել էր «Երազ» ռեստորանի տարածքում գործող բացօթյա սրճարանի անձնակազմի և իր միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
Կայքն այսօր կապ է հաստատել ռեստորանի մենեջերի հետ՝ մարզելու միջադեպի վերաբերյալ նրանց տեսակետը: «Երազ» ռեստորանային համալիրի մենեջերի խոսքով` ծեծկռտուքի հեղինակը Razboy-ը և նրա հետ ռեստորան այցելած երկու աղջիկներն են եղել:
«Շատերը գիտեն, որ մեր համալիրը մշտապես բարձր մակարդակով է սպասարկում իր այցելուներին, նույնը եղել է նաև Razboy-ի այցի ժամանակ: Նա իր PR-ի համար է նման սուտ տեղեկություն հաղորդել, իր հետ էլ անձամբ խոսել եմ ու ասել, որ իրեն գովազդելու ճիշտ տարբերակ չի գտել: Ինչևէ, ես այդ օրը ներկա չեմ եղել, բայց վստահ կարող եմ ասել, որ մեր աշխատակիցները իրենց պատշաճ են պահել, իսկ ծեծկռտուքը սկսել են Վարդան Նահապետյանի հետ եկած երկու աղջիկները, նրանք են սկսել քաշքշել մեր մատուցողին, իսկ Razboy-ն էլ հայհոյել է նրան: Ի դեպ` գիտեմ, որ Վարդանը նախկինում անձնական խնդիրներ է ունեցել այդ մատուցողի հետ, որն այլևս մեզ մոտ չի աշխատում: Ես առանձնապես չեմ ուզում մանրանալ ու հիմա շատ խոսել այդ ամենի մասին, միայն կասեմ, որ նրա տարածած տեղեկությունները սխալ են, որի համար նա կհատուցի իրավական հարթությունում»,- նշեց Սարգիս Սարգսյանը:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում