Այսօր՝ ապրիլի 27-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի որի ժամանակ հնչել է կրակոց։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի կողային ապակին կոտրված։ |
Ծեծկռտուք, կրակոց` Երևանում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее

далее

далее

далее

далее

далее