▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի ենթարկված տրանսգենդեր կինը պատմում է դեպքի մասին

Փետրվարի 28-ին իր բնակարանում ծեծի ենթարկված տրանսգենդեր Ժակլինը  պատմել է իր հետ տեղի ունեցածի մանրամասները։

Նա նշել է, որ Ե․֊ի հետ պայմանավորվել է հանդիպել իր բնակարանում։ Ժակլինի խոսքով՝ երիտասարդն իմացել է, որ ինքը տրանսգենդեր անձ է։ Տուժածը պատմում է, որ իրենք լավ ժամանակ են անցկացրել, ապա սեռական հարաբերություն են ունեցել։ Դրանից հետո Ե․֊ն շարունակություն է պահանջել, իսկ Ժակլինը հրաժարվել է։

«Դրանից հետո միանգամից սկսեց վիզս բռնել ու խեղդել, իսկ աջով ականջս բռնեց։ Ականջս ջարդված է։ Էդ պահին բաժակով տվեցի դեմքին։ Քաշեցի, գցեցի գետնին։ Հետո գոռում էի մտածում էի՝ ով կօգնի», ֊ ասել է Ժակլինը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее