▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ, ես ըտենց 257 միլիոն չեմ տալու...Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, լուծման տարբերակներն ու ծրագրերը:
Վարչապետին զեկուցվել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտը կարգավորող 997 նորմատիվ փաստաթղթերի (շինարարական նորմեր, կանոնների հավաքածուներ, ստանդարտներ, կարգեր, կանոններ) մշակման, վերանայման և տեղայնացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ արդիականացվել և գործողության մեջ է դրվել 436 փաստաթուղթ, նախկին ԽՍՀՄ տարիներից դեռևս գործում է 561-ը: Կոմիտեն առանձնացրել է առաջնահերթ վերանայման և արդիականացման ենթակա 36 նորմատիվ փաստաթուղթ, որի համար անհրաժեշտ է 257 մլն ՀՀ դրամ: Այդ նպատակով քայլեր են կատարվում նաև դրամաշնորհային միջոցներ ներգրավելու ուղղությամբ: 
Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ արդիականացնել նորմատիվատեխնիկական դաշտը՝ ազատվելով հնացած, չօգտագործվող նորմերից: «257 մլն ՀՀ դրամ հենց այնպես չենք տալու: 25 տարի է՝ մենք անկախ պետություն ենք, 561 նորմ ԽՍՀՄ-ից ինչո՞ւ ենք պահպանում, ինչո՞ւ չենք փոխում: Մենք պահում ենք գոյություն չունեցող երկրի նորմեր, ո՞րն է տրամաբանությունը: Գույքագրեք, թե ինչն է մեզ պետք, դասակարգեք ֆինանսական աղբյուրները, դրամաշնորհային հնարավորությունները, միջազգային փորձը, որ նորմատիվային դաշտը գոնե բազիսային մակարդակով արդիականացնենք: Այս ոլորտի դրայվերը դուք եք, մշակույթ մտցնողը դուք եք», - ասել է վարչապետը: 

Կարդացեք նաև՝  Երբ սաղ շենքով հավաքվում, բեսեդկայում որոշում ենք՝ դու ես սրանից հետո դիրեկտոր, չաշխատող բան ա.Կարեն Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее