ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։
Սույն ոչնչությանը թվում է, թե նա այդքանից հետո, կարող է գլուխ բարձրացնել։ «Ինծիլիգենտ» արտաքինով փտած դավաճանը կարծում է, որ մենք մոռացել ենք իր նողկալի ծառայությունը հողատուին, ինչի պատճառով մեր գլխին եկավ այդպիսի արյունալի ու դաժան պատերազմ։
Նա.
Ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։
Ուրանալով Արցախն ու ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։
Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիևին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները ։
Սրա նման սրիկան է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու պատերազմի ուրվականը։
Սա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։
Սա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք։
Սա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։
Սա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման և մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։
Պետք էր կատարյալ ստահակ լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։
Ձայնդ կտրիր ու սպասիր դատիդ, դավաճան»։
Հիշեցնենք․
Պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար այն ռիսկը, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից եւ Արցախում նոր սպանություններ ու տառապանքներ կիրականացնի։ Այս ռիսկը նյութական է դառնում: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հայաստանի նախկին արտգործնախարարն իր գրառման մեջ հիշատակել է նաեւ վերջին էսկալացիայի հետեւանքով Արցախի կրած կորուստները։
«Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը հրազենի եւ անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ բայրաքթարների կիրառմամբ։ Արցախում 3 զոհ եւ 14 վիրավոր կա»,- գրել է նա։
«Ավելի քան 2 շաբաթ է, ինչ ցրտաշունչ եղանակին Արցախը մնացել է առանց գազի։ Պայմանները սահմանակից են հումանիտար աղետին։ Ադրբեջանը միտումնավոր ձգձգում է դեպի Արցախ միակ գազատարի վերանորոգումը, որն իր վերահսկողության տակ է գտնվում։ Աշխարհը հմայիչ կույր է։ Այստեղ ոչ մի նոր բան չկա»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը։
Ինչպես նշում է Հայաստանի նախկին արտգործնախարարը, այս վերջին իրադարձությունները վկայում են Արցախի ժողովրդի համար էքսիզտենցիալ սպառնալիքի մասին։
«Նրանց պայքարը միշտ ուղղված է եղել իրենց հողում գոյատեւմանն ու անվտանգությանը։ Ադրբեջանի իրավասության տակ գտնվող Արցախը Լեռնային Ղարաբաղն է՝ առանց հայերի։ Բաքուն երբեք չի թաքցրել այդ նպատակը»,- ընդգծել է նա։