Արդեն հայտնել էինք, որ մարտի 8-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում, ժամը 15:30-ի սահմաններում կորել էր 14 տարեկան երեխա (ՌԴ քաղաքացի). անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Իրականացվում էին որոնողական աշխատանքներ:
Ժամը 18:47-ի սահմաններում ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 2004 թ. ծնված Անդրեյ Պոլիտեևին, ում ժամը 21:15-ին փրկարարների հետ համատեղ ուժերով մոտեցրել են առաջին կայան: Ստացված տեղեկության համաձայն՝ երեխայի հետ ամեն ինչ կարգին է:


