▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի տարածքում արջը դուրս է եկել վանդակից

Սեպտեմբերի 15-ին` ժամը 20:46-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի տարածքում արջը դուրս է եկել վանդակից և բարձրացել վանդակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արջին տեղափոխել  են վանդակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее