▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավուշօղլուն պատասխանել է վերջին ձերբակալությունների վերաբերյալ ԵՄ-ի քննադատություններին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ձերբակալությունների պատճառով Եվրամիությունից Թուրքիայի հասցեին հնչող քննադատություններին:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք չեն ընդունում Եվրոպայի կողմից իրենց տրվող օրենքի գերակայության կամ ժողովրդավարության մասին դասերը: Չավուշօղլուն մեղադրել է Եվրոպային քրդերի ինքնավարության համար Թուրքիայի դեմ պարտիզանական պատերազմ վարող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) աջակցելու մեջ:

«Մինչ այսօր չեմ լսել, որ որևէ մեկը PKK-ին կոչ անի դադարեցնել ահաբեկչական գործողությունները կամ HDP-ին կոչ անի տարածություն պահպանել ահաբեկչության և իր միջև: Ճիշտ հակառակը PKK–ական ահաբեկիչներն ազատորեն զբոսնում են Եվրոպայում ու փող հավաքում: Ցավոք, ԵՄ երկրների մեծ մասն աջակցություն է ցույց տալից PKK–ին: Այժմ նրանք վեր են կացել և մեզ օրենքի գերակայության ու ժողովրդավարության մասին դասեր են տալիս: Մենք դա չենք ընդունում»,- ասել է Չավուշօղլուն:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее