▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավուշօղլուն հերքում է, որ Գերմանիան կասեցրել է «Leopard 2» տանկերի վաճառքը Թուրքիային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում հանդիպել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Dunya» լրատվամիջոցը, Չավուշօղլուն անդրադարձել է Գերմանիայի կողմից նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տանկերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու խոսակցություններին: «Leopard 2» տանկերի հարցը քննարկելու համար հանձնաժողով էր ստեղծվելու: Սակայն հանձնաժողովի նիստը հետաձգվեց: Դրանց վաճառքը սառեցնելու, կամ չեղարկելու վերաբերյալ ոչ մի խոսք չկա»,-ասել է Չավուշօղլուն:

Վերջինս նաև նշել է, որ թե Գերմանիան, թե Թուրքիան այժմ քայլեր են ձեռնարկում երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Եվ այդ առումով պաշտոնական Անկարան սպասում է, որ Գերմանիան աջակցի թուրքական կողմին՝ «ահաբեկչության դեմ պայքարում»: Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ Գերմանիայի բնակչության, ինչպես նաև քաղաքական գործիչների մեջ կան այնպիսի անձինք, որոնք համակրանք են ցուցաբերում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK):

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Սիգմար Գաբրիելը նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տակերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու որոշում են ընդունել: Դրա համար պատճառ էր հանդիսացել սիրիական Աֆրինում քրդերի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները: 

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее