▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան միայն աջակցելու է Ադրբեջանի ընդունած որոշումներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

/filemanager/uploads/2020/10/week-2/Chavushoxlu.jpg

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Կողմերը քննարկել են Մոսկվայում կայացած հանդիպումը։ Չավուշօղլուն Բայրամովին հայտնել է, որ Թուրքիան միայն աջակցելու է Ադրբեջանի ընդունած որոշումներին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին նախօրեին հրավիրել էր Մոսկվա։

ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ ընթացած բանակցություններում հակամարտող կողմերը մարդասիրական նպատակով հրադադար հաստատելու հարցի շուրջ համաձայնության են հասել։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее