▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավուշօղլուն ծայրահեղական «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական ​​կազմակերպության ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրում Թուրքիայի դեսպանատան բացման արարողության ժամանակ:

Նշենք, որ թուրք արտգործնախարարը հանդիպել է իր ուրուգվայցի գործընկեր Ֆրանցիսկո Բուստիլյոյի հետ, ով իր հերթին ակնկալվում է, որ ապրիլի 24-ի կեսօրին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հանդիսավոր արարողության ժամանակ հանդես կգա ելույթով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее