▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավոք, մեր ժողովրդի մի մասը շարունակում է վստահել մի քաղաքական ուժի, որը տապալել է ամեն ինչ. Քոչարյան

«Ես քաջ գիտակցում եմ, որ չափազանց մեծ պատասխանատվության տակ ենք մտնում` ես և «Հայաստան» դաշինքը»,- Երևանի Շենգավիթ համայնքում հանրահավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Հայաստան ասելով՝ հասկանում ենք ամուր ոտքերի վրա կանգնած, ժողովրդավարական, ուժեղ, մարտունակ բանակ և հզոր տնտեսություն ունեցող երկիր, որով հպարտանում ենք յուրաքանչյուրս։ Ցավոք, մեր ժողովրդի մի մասը դեռևս շարունակում է վստահել մի քաղաքական ուժի, որը տապալել է ամեն ինչ, ուղղակի չկա մի ոլորտ, որը քայքայած չլինի։

/filemanager/uploads/2021/05/week-2/robert_qocharyan.jpg

Մեր պարտքն է մեր շրջապատում բոլորին համոզել, որ այն քաղաքական ուժը, որը տապալել է ամեն ինչ, չի կատարել ոչ մի խոստում, նույնիսկ բարոյական իրավունք չունի ընտրություններին մասնակցել։ Փոխանցեք բոլորին, որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու համար, գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու համար, ձեր կյանքը բարելավելու համար, մեր երկիրն այս անհայրենիք մարդկանցից ազատելու համար»,- նշեց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее