▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավալի իրավիճակ Հայաստանում.գազաբալոններով կահավորված ավտոմեքենաները շարունակում են հրդեհվել

E-draft.am քննարկման է դրվել «Սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանի և ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի խոսքով՝ այս նախագծով պարտադիր է դառնալու վարորդի համար գազաբալոնի անվտանգության մասին վկայող վկայագիր ունենալը:

«Ցավալի իրավիճակ է գազաբալոններով կահավորված ավտոմեքենաների հետ կապված: Հրդեհների շարունակական աճ է գրանցվել: 2012-2018թթ. գրանցվել է հրդեհի 537 դեպք, զոհվել են 19, վնասվածքներ են ստացել 62 հոգի: 2014թ, եղել է 102, 2016 թվականին՝ 119 դեպք: Այս տարի ունենք 6 դեպք»,-լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ հավելելով.

«Նոր նախագծով հստակ կսահմանվեն այն կազմակերպությունները, որոնք իրավունք կունենան տեղադրել գազաբալոնային համակարգերը: Պետք է ունենան համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, եթե ոչ՝ լիցենզիա չեն ստանա: Նրանց տված վկայագիրն էլ պետք է մեքենայի դիմապակուն ամրացվի և առանց դրա առկայություն իրավունք չեն ունենա լիցքավորել: Իսկ հիմա, եթե անգամ տեսնում են, որ բալոնը կարող է պայթի՝ լիցքավորում ու զոհվում են»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее