▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» խմբակցությունից 3 պատգամավոր վայր դրեց մանդատը

«Ծառուկյան» խմբակցությունից 3 պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն հրաժարականի դիմում են ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

«Կանոնակարգի համաձայն, եթե հրաժարականի դիմումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չեն վերցնում հրաժարականի մասին դիմումը, կազմվում է արձանագրություն և հրաժարականը համարվում է ընդունված», - ասաց Արա Բաբլոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее