▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքից խորհրդարան անցած 30 թեկնածուների ցանկը

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 2-րդ տեղում է եւ խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր:

ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը ստացած մանդատները իրենց թեկնածուների միջեւ բաշխում են հետեւյալ կերպ. ստացած մանդատների թիվը բաժանում են երկու մասի, որից կեսը տրվում է համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, կեսը՝ ռեյտինգայինի:

Ըստ այդմ՝ «Ծառուկյան» դաշինքի 30 մանդատից 15-ը բաժին է ընկնում համամասնական, 15-ը՝ ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներին: 

«Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան են անցնում.

  1. «Մետրոպոլ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մանուկյան
  2. ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյան
  3. Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան
  4. ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյան
  5. Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան համալսարանի պրոֆեսոր Վարդեւան Գրիգորյան
  6. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան
  7. Հրանտ Մադաթյան
  8. ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյան
  9. ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան
  10. Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյան
  11. ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան
  12. Հակոբ Հակոբյան (Ճոյտ)
  13. ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյան
  14. «Պրահա» ՍՊԸ տնօրեն Մելիք Սաֆարյան
  15. «Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյան

 Համամասնական ցուցակից խորհրդարան կանցնեն հետեւյալ պատգամավորի թեկնածուները.

  1. ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյան
  2. Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան
  3. ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
  4. ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
  5. ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյան
  6. ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
  7. «Կենտրոն» ՀԸ «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյան
  8. «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ միջազգ. հարաբերությունների գծով տնօրեն Արթուր Մանուկյան
  9. ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյան
  10. Երևանի Հ. Պարոնյանի անվ. հ 59 հիմն. դպրոցի տնօրեն Սամվել Ադամյան
  11. ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան
  12. ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան
  13. Ա. Մկրտչյանի անվան ՏԻՀ պրոֆեսոր Սերգեյ Բագրատյան
  14. Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյան
  15. Երեւանի ՃՊՇՀ պրոֆեսոր Վազգեն Պողոսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее