▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավորի լիազորություն դադարեցվել է

NEWS.am-ը գրում է. «Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են՝ իրենց դիմումների համաձայն։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ին հայտնեց Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее