Չարենցավանում 68–ամյա կնոջը սպանել է որդին, գրում է ԱրմԼուր-ը։
Կայքի տեղեկություններով, ենթադրյալ սպանություն կատարողը նոր էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ ազատազրկման է դատապարտված եղել, և վերադառնալով Հայաստան՝ քրոջ աչքի առաջ առանձնակի դաժանությամբ սպանել է հարազատ մորը՝ Ս. Հովհաննիսյանին։
Ա. Հովհաննիսյանը ձերբակալվել է:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Չարենցավանի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են տան տիրուհու՝ Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Հ.-ի դին։ Գտնվել են արյան հետքեր, իսկ պարանոցին առկա է եղել պարան։