▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարաշահումներ Ալեքսանյանի եւ Քոչարյանի ընտանիքներին պատկանող հիվանդանոցներում. ՎՊ

 

armtimes.com-ը գրում է. Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զեկույցը 6-րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում դեռ չի հայտնվել, բայց խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված է:Հաշվետվությանը կազմվել է 2017 թվականին, իսկ ստուգումներն իրականացվել են 2016 թվականի սկզբից: Սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման եւ օգտագործման գործընթացի օրինականության եւ արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներն ամենահարուստն են խախտումների բնույթով:

Նշենք, որ վերահսկողությունն իրականացվել է ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ Զաքարյանը հրաժարական տվեց այդ պաշտոնից 2017 թվականի փետրվարի 9-ին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու առնչությամբ, նրա կողքին կանգնելու նպատակով:

2012 թվականից գործող «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում Վերահսկիչ պալատն էական խախտումներ է գտել՝ ուսումնասիրելով հանրապետության թվով 4 բժշկական հաստատություններ՝ «Արմենիա», «Աստղիկ», «Նաիրի» եւ «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» բժշկական կենտրոնները: Վերահսկողության նպատակն է եղել ստուգել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության եւ արդյունավետության գործընթացը: Գործընթացն իրականացվել է 2016 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնում ՎՊ-ն պարզել է որ սոցփաթեթի շրջանակներում բուժում ստացող հիվանդների դեպքում 2014-2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել են սոցիալական փաթեթի թվով 98 շահառուներ և հերթագրվել են 22-ը: Կազմակերպության կողմից ստուգում իրականացնող հանձնաժողովին չեն ներկայացվել 2014-2015 թվականներին սպասարկված  թվով 14 սոցիալական փաթեթի շահառուների պատմագրեր, եւ 2016 թվականի մինչեւ հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածում սպասարկված թվով 25 պայմանագրեր: Վերահսկիչ պալատը պարզել է, որ «Աստղիկ» ԲԿ-ում առկա են սահմանված ձևի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանները: 2016 թվականի մայիս ամսվա դրությամբ ծրագրի շրջանակներում հերթագրվածների թիվը կազմում է 40, որից սպասարկվել են 22-ը, մնացածը դեռևս պետք է սպասարկվեն: Մինչդեռ 2014 և 2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, սպասարկվել են ըստ դիմելիության:

Մի դեպքով, օրինակ, 2016 թվականին ԲԿ-ում կատարվել է ծնոտի բիմաքսիլյար օստեոտոմիա՝ նեկրոզի կապակցությամբ, ներկայացվել է դեմքի և ծնոտի ֆունկցիոնալ վերականգնողական վիրահատության ծառայությունով: Որպես վճար ձեւակերպվել է 400 հազար դրամ, սակայն այն նվազեցվել է 150 հազարով, որը պետք է ԲԿ-ն փոխանցի պետբյուջե: 2014 և 2015 թվականների կտրվածքով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է «Աստղիկ» ԲԿ-ի մասով 822 հազար 5օօ դրամ:

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքնում ՎՊ-ն պարզել է, որ  2016 թվականին պետության կողմից հատկացվել է 53 միլիոն 618  հազար դրամ: 2016 թվականի մայիսի 31-ի դրությամբ սպասարկված հիվանդների քանակը կազմել է 142, փաստացի կատարված ծառայությունների գումարը կազմում է 36 միլիոն 506 հազար դրամ: Առողջապահության նախարարության հետ համագործակցության ժամանակահատվածում սոցիալական փաթեթի շահառուները բուժօգնություն ստացել են ուշացումներով: «Նաիրի» բժշկական կենտրոնը նույնպես սոցիալական փաթեթեների շրջանակներում իրականացրած բուժօգնության գներն ուռճացրել է, ընդ որում՝ մի քանի դեպքով: 2014 եւ 2015 թվականների համար ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 858 հազար դրամ, իսկ 2016 թվականին՝ 253 հազար դրամ:

«Արմենիա բժշկական կենտրոն»-ն անմասն չի խախտումներից: Վերահսկիչ պալատն այս բժշկական կենտրոնում վերը նշված խախտումների դեպքեր է հայտնաբերել՝ կրկին մատուցված ծառայությունները դասակարգվել են այլ ծառայությունների անվան տակ եւ նախատեսվածից շատ գումար են դուրս գրել: 2014 և 2015 թվականների կտրվածքով ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարը կազմում է 1 միլիոն 71 հազար դրամ, իսկ 2016 թվականին`312 հազար դրամ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее