Blognews.am-ը գրում է.
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն վերջերս սկսեց նկարահանվել «ATV» հեռուստաընկերության «Աբելի քույրը» հեռուստասերիալում։ Հեռուստադիտողների համար սա անակնկալ էր, քանի որ տարիներ շարունակ Ելենային տեսել են միայն «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ BlogNews-ի հետ զրույցում Ելենան ասաց, որ իր նախաձեռնությամբ է հայտնվել «ATV»-ում։
«Երբ ասոցացվում ես ինչ-որ հեռուստաընկերության հետ, քեզ այլևս չեն հրավիրում այլ տեղեր, որովհետև էթիկայի խնդիր կա։ Ես չկամ «Շանթի» նոր նախագծում։ Այլ տեղում հայտնվելու համար նայեցի, թե այս պահին ինչ հեռուստասերիալներ կան դաշտում։ Արամոյի միջոցով կապ հաստատեցի «Աբելի քույրը» հեռուստանովելի պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ, ով շատ բարյացկամ վերաբերմունք ցուցաբերեց»,- նշեց դերասանուհին։
Ելենան շեշտեց, որ «Շանթում» որևէ կոնֆլիկտ չի ունեցել։ «Ես այլևս որևէ տեղում կոնֆլիկտներ չունեմ, որովհետև տարիների ընթացքում սովորեցի, որ աշխատավայրում անձնական հարաբերություններ չունենալն ու առանց կոնֆլիկտների աշխատելն ամենաճիշտն է։ Ոչ մի խնդիր չունեմ «Շանթում», նրանց հետ հարաբերություններս շատ ջերմ են, պարզապես ընդգրկված չէի նոր նախագծում»,- ասաց նա։
Առավել մանրամկասն՝ սկզբնաղբյուր կայքում