▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկանում էր ստորագրել տալ.Բեքչյանը մերժել է Աթեշյանի առաջարկը

Թուրքիայի Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մերժել է պատրիարքի տեղապահի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ներկայացրած առաջարկը:

Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը: Բեքչյանը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Աթեշյանից պահանջել էր գրավոր կերպով իրեն ներկայացնել պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած թնջուկի լուծման սեփական տարբերակը, որը Աթեշյանը բանավոր կերպով հայտնել էր Բեքչյանի հետ հանդիպմանը:

Այդ հանդիպմանը մասնակցել էին նաև հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգեբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Բեքչյանը Աթեշյանի առաջարկը լուսաբանող նամակում պատմել է, որ հանդիպումից 2 օր անց Արամ Աթեշյանը իրեն հրավիրել է Սուրբ Փրկիչ հիվանդանոց՝ հանգստյան կոչված Մեսրոպ 2-րդ պատրիարքի համար աղոթելու և միասնություն ապացուցելու համար լուսանկարվելու:

«Մինչդեռ ընդդիմադիր աղբյուրներից ինձ տեղեկություններ էին հասնում, որ Արամ արքեպիսկոպոսը մի արձանագրություն է պատրաստել, որը երկուսով պետք է ստորագրեինք և հրավիրել է մամուլի ներկայացուցիչների: Այսինքն ինձ ընդհանրապես այլ պատրվակով հիվանդանոց էին կանչում, իսկ իրական նպատակը այլ էր: Ընթերցողին եմ թողնում այս վարմունքի բնորոշման իրավունքը:

Արամ Աթեշյանը, խոստմանը համաձայն, իրավիճակի մասին տեսակետները և լուծման տարբերակներ գրավոր կերպով ներկայանցելու փոխարեն, ցանկանում էր ինձ ստորագրել տալ մի արձանագրությունը, որը ըստ էության առ ոչինչ է համարում եկեղեցու գլխավոր խորհդրի կամքն ու որոշումը»: Բեքչյանը նշել է, որ Արամ Աթեշյանի ներկայացրած տեքստը փորձում էր օրինականացնել Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնից չհրաժարվելու համառությունը:

Արամ Աթեշյանի պատրաստած արձանագրության մեջ նշվում է, որ Բեքչյանը ճանաչվում է, որպես ընտրված տեղապահ, սակայն իր իրավասությունները կստանձնի միայն պատրիարքի ընտրությունների գործընթացը սկսելուց հետո:

Իսկ մինչ այդ կպաշտոնավարի Աթեշյանը՝ ղեկավարելով պատրիարքիանի՝ թե ներքին, թե արտաքին գործերը: Ընտրված տեղապահը չպիտի միջամտի ոչ հոգևորականների նշանակումներին, ոչ էլ համայանքում և եկեղեցում փոխանորդի որոշումներին:

 Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее